Վաշինգտոնը պահանջում է ՈՒկրաինայի նախագահից արագ արձագանք Թրամփի վարչակազմի «խաղաղության ծրագրին»՝ նպատակ ունենալով Ռուսաստանի հետ հրադադարի համաձայնագրի հասնել «մինչև դեկտեմբերի 25-ը՝ Սուրբ Ծնունդ»՝ հաղորդում է Financial Times-ը։ Երկուշաբթի օրը ՈՒկրաինայի նախագահը Լոնդոնում հանդիպել է Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի առաջնորդների հետ։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը ակնարկել է իրավիճակի հրատապության մասին, նշելով, որ «առաջիկա օրերը կարող են վճռորոշ լինել բոլորի համար»։               
 

ՀՀԿ-ն կքննարկի ռեյտինգային ընտրակարգը վերանայելու հարցը

ՀՀԿ-ն կքննարկի ռեյտինգային ընտրակարգը վերանայելու հարցը
08.02.2018 | 12:53

ՀՀԿ-ն քննարկումներից չի խուսափի` ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով Ընտրական օրենսգրքում ռեյտինգային ընտրակարգը վերանայելու ՀՅԴ և «Ծառուկյան» խմբակցությունների առաջարկին։
ՀՅԴ-ն դեմ է ռեյտինգային ընտրակարգի այս տարբերակին. առաջարկում է, որ համամասնական ցուցակն ամբողջությամբ ներկայացվի բոլոր ընտրատարածքներում և ընտրողը հնարավորություն ունենա ամբողջական ցուցակի թեկնածուների միջև ընտրություն կատարել, ոչ թե թեկնածուների ներկայացնել ըստ ընտրատարածքների։

«Ծառուկյան» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել մի նախագիծ, որով առաջարկում է ընդհանրապես վերացնել ռեյտինգային ընտրակարգն ու անցնել 100- տոկոսանոց համամասնականի։ «Քննարկումներից չենք խուսափելու, ամեն ինչ պետք է նայենք՝ ժամանակի նպատակահարմարությանը, քաղաքական զարգացումներին։ Եթե կզգանք՝ կա դրա անհրաժեշտությունը, կանդրադառնանք այդ հարցերին։ Իսկ քննարկում անպայման պետք է լինի մեր կոալիցիոն գործընկերների առաջարկի վերաբերյալ, երբ կավարտենք սահմանադրական բարեփոխումների եզրափակիչ այս փուլը, շտապելու բան չունենք, սա 2022 թվականի ընտրությունների համար է։ Բազմաթիվ առաջարկություններ կլինեն, որոնք թե կոալիցիայում, թե Ազգային ժողովում կքննարկվեն»,- ասել է Վահրամ Բաղդասարյանը։

Դիտվել է՝ 1429

Մեկնաբանություններ